Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրամիությունը կարգելի մենթոլով սիգարետների վաճառքը

Եվրամիությունը կարգելի մենթոլով սիգարետների վաճառքը
14.07.2013 | 13:07

Սեպտեմբերից Եվրոպական միության երկրներում կարգելվի մենթոլով և այլ համային սիգարետների վաճառքը: Սա Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների նախաձեռնությունն է, որը, հեղինակների կարծիքով, կարող է ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ: Որոշման նախագիծը վերջնական քվեարկության կդրվի սեպտեմբերի 9-ին, և սպասվում է, որ ողջ Եվրախորհրդարանը կողմ կքվեարկի, այսպես կոչված, սոուսացված սիգարետների դեմ: ԵԽ պատգամավորների մեծամասնության կարծիքով՝ եթե սիգարետներում չլինեն համային հավելումներ, երիտասարդությունը ավելի քիչ կգայթակղվի դրանցով: «Եթե դա ծխախոտ է, պետք է ծխախոտի նման լինի, ոչ թե ծխախոտի համ ունենա»,- ասել է նախագծի հեղինակներից մեկը` առողջապահության գծով եվրոկոմիսար Տոնիո Բորգան:
Սրան զուգահեռ բարակ (slim) սիգարետների վաճառքը չի արգելվում, չնայած, բժիշկների կարծիքով, դրանց օգտագործումը ավելին է, քան ծխախոտի օգտագործումը ընդհանուր առմամբ: Փոփոխություններ կլինեն և ծխախոտի տուփերի դիզայնի` մինչ այս ընդունված կանոնների մեջ: Ծխելու վտանգի մասին զգուշացումը (տեքստը և նկարը) կզբաղեցնի տուփի 65 տոկոսը և զետեղված կլինի երկու կողմում էլ: Օրենքի նախագծի քննարկման ժամանակ որոշ երկրներ ծրագրել են ընդունել փոփոխություններ, համաձայն որոնց, զգուշացումը կզբաղեցնի ողջ տուփի մակերեսը, սակայն դրան դեմ են արտահայտվել Չեխիան, Լեհաստանը, Ռումինիան և Բուլղարիան:
Օրենքի նախագծով նախատեսվում է նաև էլեկտրոնային սիգարետները հավասարեցնել դեղորայքային միջոցներին: Ակնկալվում է, որ սրանով այն երկրներում. որտեղ դրանց վաճառքը չի կարգավորվում օրենքով, իրավական հիմքեր կմշակվեն դրանց սերտիֆիկացման համար: Սույն օրենքով առանձնապես ոգևորված չեն ծխախոտագործները: Նրանց կարծիքով՝ սա ոչ թե պայքար է ծխելու դեմ, այլ ծխողների և խախտում է վերջիններիս իրավունքները: Իսկ որոշ փորձագետների կարծիքով՝ սույն արգելքը մեծ կորուստներ կարող է պատճառել անգամ ծխախոտային արտադրության առաջատարներին, նույնիսկ այնպիսի խոշոր ձեռնարկության, ինչպիսին British American Tobacco-ն է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ